News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում օգոստոսի 31-ին տեղի է ունեցել բողոքի ակցիա ` ի պաշտպանություն ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի: Ռուսթավելիի պողոտայում` նույնանուն թատրոնի դիմաց հավաքվել էին բազմաթիվ մարդիկ, այդ թվում դերասաններ, հասարակական գործիչներ եւ շարքային քաղաքացիներ:

Ակցիայի մասնակիցներից շատերը հագել են ռեժիսորի պատկերով շապիկներ, իսկ թատրոնի շենքի պատերին փակցված են եղել նրա նկարով պաստառներ: Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները, նկատվել են նաեւ մանեկեններ` «Ինձ ազատել են աշխատանքից » գրություններով, իսկ մեջքի հատվածում փակցված է եղել Վրաստանի մշակույթի նախարարի հրամանի տեքստը:

Նշենք, որ այս պահի դրությամբ, ռեժիսորը բացակայում է Վրաստանից: Որոշ տվյալներով նա մտադիր էր մեկնել Մոսկվա եւ համագործակցել մոսկովյան «Et Cetera» թատրոնի հետ:

Հիշեցնենք, որ վրացի ռեժիսորն ազատվել էր աշխատանքից Թբիլիսիի դրամատիկ թատրոնից: Օգոստոսի 17-ին Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Նիկոլոզ Ռուրուան հայտարարել էր, թե Ստուրուան հեռացվել է այլատյաց արտահայտությունների համար:

Ստուրուան իր ստեղծագործական երեկույթի ժամանակ հայտարարել էր, թե «չի ցանկանում, որ Վրաստանի նախագահ լինի այլ ազգի ներկայացուցիչը»: Ըստ ռեժիսորի, նա ցանկանում է, որ երկրի նախագահ լինի վրացին, այլ ոչ թե հայը, որպիսին Միխայիլ Սահակաշվիլին է: Նա նաեւ իշխանություններին «կիսադենեգերատ» էր անվանել:

Մինչդեռ վրացի հայտնի ռեժիսորը համոզված է, որ իր կողմից հնչեցված արտահայտությունները չէին կարող պատճառ դառնալ Թբիլիսիի դրամատիկական թատրոնից իրեն վտարելու համար:

«Եթե ուշադրություն դարձնեք իմ արտահայտություններին, ապա դրանք չեն կարող դառնալ ինձ պաշտոնանկ անելու պատճառ: Ինձ աշխատանքից ազատել են իմ արմատական եւ ծայրահեղական հայտարարությունների համար, քանի որ մեր իշխանությունները քննադատություն չեն սիրում: Ինչ վերաբերում է իմ հայտարարությանը, որտեղ ես հայտնում եմ, որ չէի ցանկանա, որ իմ նախագահը հայ լիներ, ապա ես դա վիրավորական չեմ համարում: Եթե ինչ որ հայ կամ ռուս երազում է, որ իր նախագահը վրացի լինի, ապա ես ներղություն կխնդրեմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ