News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության սառեցումը ձեռնտու չէ ո’չ Հայաստանին, ո’չ Ադրբեջանին, ո’չ Ղարաբաղին, ո’չ էլ Ռուսաստանին, իսկ ահա առկա ստատուս-քվոն ձեռնտու է Մինսկի խմբի համանախագահներին։ Սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի դերակատարության նվազման եւ ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի կողմից առաջնայնությունը ստանձնելու հնարավորությանը, նա նկատեց, որ իրադարձությունների նման դասավորություն, ընդհանուր առմամբ, չի բացառվում, սակայն Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանն ամենահարմար տարբերակն է։

Խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին՝ Ալեքսանդր Իսկանդարյանը համոզմունք հայտնեց, որ իր կարծիքով, դրանք «չեն մեռնի»։

Ամփոփելով, քաղաքագետը նշեց, որ ճիշտ կլիներ, եթե անկախության 20 տարիներին Ղարաբաղն, այնուամենայնիվ, որեւէ ձեւաչափով ներգրաված լինել համակարտության բանակցային գործընթացում։ «Այս առումով չի կարելի ասել, որ տարիների ընթացքում ամեն ինչ փայլուն է արվել»,-ասաց Կովկասի ինստիտուտի տնօրենը։

Հիշեցնենք, որ մինչեւ 1998 թվականը Ղարաբաղը եղել է բանակցային գործընթացի լիիրավ կողմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ