News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական կողմն արդեն երկար ժամանակ է՝ մտածված քաղաքականություն է վարում, որպեսզի որեւէ կապ չունենա հայկական կողմի հետ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։

Մինասյանն այդ համատեքստում նշեց, որ հետաքրքիր է այն փաստը, որ Ադրբեջանը ժամանակին  չի հրաժարվել Արեւելյան գործընկերությունից, չնայած Հայաստանը եւս մասնակցում է դրան։ Այսինքն, Ադրբեջանը փորձում է ընտրովի արտահայտել իր դժոհությունը։ «Նրանց կարելի է հասկանալ, քանի որ բացի ռազմական սպառնալիքներից եւ տնտեսական շրջափակումից իր դժգոհությունն արտահայտելու այլ միջոց չունի»։

Պատասխանելով հարցին՝ արտաքի՞ն, թե՞ ներքին լսարանին է ուղղված դժգոհությունը, Սերգեյ Մինասյանը նշեց, որ «ե’ւ նրան, ե’ւ նրան»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը ԱՊՀ անդամ երկրների 2012-2014 թվականների ապօրինի միգրացիայի հակազդեցության համագործակցության ծրագրի վերաբերյալ հատուկ տեսակետ էր հայտնել։ Համաձայն Բաքվի հայտարարության, ծրագրի կետերից ոչ մեկը Ադրբեջանը չի ընդունի, քանի դեռ չեն ազատվել Ադրրբեջանի «օկուպացված» տարածքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ