News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԼՂՀ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Հայկ Վասիլիի Մկրտչյանը սեպտեմբերի 7-ին մահացել է համածառայակից, ժամկետային զինծառայող Լենդրուշ Սամվելի Նազլուխանյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետեւանքով արձակված կրակոցներից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով (Զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ):

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնում էր, որ այսօր` սեպտեմբերի 7-ի առավոտյան, ժամը 07:00-ի սահմաններում հերթական ողբերգական դեպքն է գրանցվել Ասկերանի մարտական հենակետերում: Սպանվել է Էջմիածնի զինկոմիսարիատից զորակոչված, 19-ամյա Հայկ Վասիլի Մկրտչյանը:

ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, հրազենային գնդակային վիրավորում ստանալու հետեւանքով զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Հայկ Վասիլի Մկրտչյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ