Այսօր` սեպտեմբերի 7-ի առավոտյան, ժամը 07:00-ի սահմաններում հերթական ողբերգական դեպքն է գրանցվել Ասկերանի մարտական հենակետերում:
NEWS.am-ի պաշտպանության նախարարության աղբյուրը հայտնեց, որ սպանվել է Էջմիածնի զինկոմիսարիատից զորակոչված, 19-ամյա Հայկ Վասիլի Մկրտչյանը:
Դեպքի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ առայժմ ստանալ չի հաջողվել: Նոր մանրամասները կհայտնենք ավելի ուշ:
Քիչ ավելի ուշ այս լուրը պաշտոնապես հաստատել է նաեւ ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: Ըստ նրանց հաղորդագրության, սեպտեմբերի 7-ին՝ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, հրազենային գնդակային վիրավորում ստանալու հետեւանքով զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Հայկ Վասիլի Մկրտչյանը:




























