ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան մահացել է 88 տարեկանում։ Այս մասին հայտնել է նրա դուստրը՝ դերասանուհի Մարիա Շուկշինան։
«Խնդրում եմ ձեր աղոթքները, սիրելի՛, բարի՛ մարդիկ», — գրել է Մարիա Շուկշինան իր Telegram ալիքում։
Դերասանուհու հրաժեշտի արարողությունը տեղի կունենա երեքշաբթի՝ Կունցևոյի սրահում։ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինային կհուղարկավորեն Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը։ Այս մասին նրա դուստրը հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը։




























