News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է Հայոց ցեղասպանության  վերաբերյալ Հռոմի Պապ Բենեդիկտոս XV -ի(1914–1922 թթ.) 1915թ. սեպտեմբերի 10-ի նամակը Օսմանյան կայսրության սուլթան  Մեհմեդ V-ին (1909–1918 թթ.), որը հրապարկվել է ֆրանսիական «Imprescriptible» կայքում: Նամակում Պապը դատապարտում  է Հայոց ցեղասպանությունը եւ կոչ է անում սուլթանին վերջ դնել հայերի տառապանքներին:

«Այն ժամանակ, երբ ահավոր պայքարի, որում ներգրավված է Ձերդ գերազանցության հզոր կայսությունը Եվրոպայի հզոր ազգերի հետ,  սարսափներով պատճառված ցավը կեղեքում է մեր սիրտը, մեզ է հասնում նաեւ մի ողջ ժողովրդի հառաչանքի արձագանքը: Այդ ժողովուրդն օսմանյան հսկայական տարածքում անպատմելի տառապանքների է ենթարկվում: Հայ ժողովուրդն ադեն տեսել է, թե ինչպես է իր զավակների մի մեծ մասն ուղարկվել պատժի, որոնց թվում են նաեւ բազմաթիբվ հոգեւոր սպասավորներ, նույնիսկ մի քանի եպիսկոպոսներ, որոնք կամ ձերբակալվել են կամ աքսորվել: Հիմա մենք իմանում ենք, որ գյուղերի եւ քաղաքաների ողջ բնակչությունը պետք է լքի  իրենց տները, որպեսզի անասելի դժավարությունենրով  եւ տառապանքով հասնի հառավոր վայկրեր, որտեղ էլ նրանց հոգեկան տառապանքներին կգումարվեն նաեւ աղքատությունն ու սովը: Մենք կարծում ենք, որ այս անիրավությունները կատարվում են հակառակ Ձեր  կառավարության կամքի:

Ուստի մենք վստահությամբ ենք դիմում Ձերդ գերազանցությանը եւ կոչ ենք անում  մեծահոգություն ու խղճմտանք ցուցաբերել  եւ միջամտել  ի շահ մի ժողովրդի , որը նույնիսկ  իր հավատքի ուժով ստիպված է  հավատարիմ մնալ  ձեր երկրին: Եթե հայերի թվում կան դավաճաններ կամ հանցագործներ, թող նրանք  օրինական դատապարտվեն եւ պատժվեն:

Սակայն, Ձերդ գերազանցություն, թույլ մի տվեք , որպեսզի անմեղ մարդիկ պատժվեն եւ արեք այնպես, որ նույնիսկ ճանապարհից շեղվածներն օգտվեն Ձեր  ինքնիշխան մեծահոգությունից:

Ասացեք Ձեր խաղաղության եւ ներման խոսքը, հզոր եւ ոգեշնչող, եւ հայ ժողովուրդը, հավաստիանեալով,  որ այլեւս չի տառապելու բռնությունից ու հետապնդումից, կօրհնի իր հովանավորի օգոստոսափառ անունը:

 

Այս հույսով ենք  մենք Ձերդ գրեզանցությանը խնդրում ընդունել մեր լավագույն մաղթանքները, որոնք մենք հղում ենք Ձեր բարօրության եւ Ձեր ժողովուրդների երջանկության համար:

Վատիկան, 1915 թ. սեպտեմբերի 10

Բենեդիկտորս XV»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ