News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Համաշխարհային մրցունակության 2011-12 թ.թ. զեկույցում Հայաստանը զգալի առաջխաղացում ունի հարկային քաղաքականության առումով: Այսպես` «հարկային քաղաքականության ազդեցություն» ցուցանիշը նախորդ տարվա համեմատ բարելավվել է 19 կետով եւ նոր զեկույցում Հայաստանը 142 երկրների շարքում զբաղեցրել է 65-րդ տեղը: Սակայն հետընթաց կա «հարկային դրույքաչափեր» ցուցանիշի մասով` 74-րդ տեղ (նահանջ 18 կետով):

Ըստ «Տնտտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանի` Հայաստանը հարկային քաղաքականության ազդեցության ոլորտում դրական գնահատականներ է ստացել տեսչական ստուգումների արգելանքի շնորհիվ:

Նշենք, որ 2010-11 թվականներին հարկային ոլորտի կարեւոր բարեփոխումներից էր նաեւ հարկային հաշվետըվությունների ներկայացման պարբերականության կրճատումը, ինչպես նաեւ փոքր բիզնեսին ավելացված արժեքի հարկից արտոնության տրամադրումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ