News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Բելառուսի մայրաքաղաքում հայը կասկածվում է մի երիտասարդ աղջկա բռնաբարության մեջ: Մինսկի դատախազության քննչական բաժնում սեպտեմբերի 5-ին բռնաբարության համար մեղադրանք է առաջադրվել Հայաստանից գաղթած 41-ամյա քաղաքացու նկատմամբ, ով Բելառուսի մայրաքաղաքում աշխատում է շինարարության վրա:

Հանցագործությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին: Զոհը Մինսկի մանկապարտեզներից մեկի 25-ամյա աշխատակցուհին է: Կինը եւ տղամարդը ծանոթացել են փողոցում մոտ վեց շաբաթ առաջ: Սեպտեմբերի 4-ին Մինսկի բնակիչը ընդունել է նրա տանը հյուրընկալվելու հրավերը: Այն բանից հետո, երբ կինը հրաժարվել է սեռական հարաբերության մեջ մտնել տանտիրոջ հետ, նա նրան ծեծել է եւ բռնաբարել: Այս մասին БелаПАН-ին հաղորդել է դատախազի ավագ օգնական Սերգեյ Բալաշեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ