News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու ԱՄՆ-ը շարունակում եւ խորացնում են համագործակցությունը թրաֆիքինգի, թմրամիջոցների անօրինական շրջանառության եւ փողերի լվացման դեմ պայքարում:

Այսօր` սեպտեմբերի 7-ին, Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր պաշտոնակատար Բրյուս Դոնահյուի եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից ստորագրվել է ԱՄՆ-ի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ կնքված թմրամիջոցների հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրի փոփոխության մասին համաձայնագիրը: Ըստ այդմ, 13-րդ փոփոխության համաձայն ԱՄՆ Կառավարությունը մոտ 2,3 միլիոն դոլարի լրացուցիչ օժանդակություն է տրամադրում Հայաստանին դատաիրավական ոլորտում մի շարք աջակցության ծրագրերի իրականացման համար:

ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ֆինանսավորումը, որը տրամադրվում է սույն hամաձայնագրով կծառայի Հայաստանի քաղաքացիների շահերին` շարունակելով աջակցել ՀՀ Կառավարությանը առավել արդյունավետ կերպով պայքարել  անդրազգային այնպիսի հանցանքների դեմ, ինչպիսիք են մարդկանց թրաֆիքինգը, թմրամիջոցների անօրինական շրջանառությունը եւ փողերի լվացումը: Իրականացվող ծրագրերը նաեւ կնպաստեն Հայաստանի իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանը, ինչպես նաեւ դատաիրավական եւ օրենսդրական բարեփոխումների ողջ գործընթացին:

Նշենք, որ 2001 թվականի հունիսի 11-ին սկզբնական Համաձայնագիրը ստորագրելուց ի վեր ԱՄՆ կառավարությունը իրավապահ ոլորտին աջակցելու նպատակով դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջոցով Հայաստանին է տրամադրել ավելի քան 16 միլիոն ԱՄՆ դոլար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ