News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Իրականությանը չեն համապատասխանում այսօր` սեպտեմբերի 8-ին, մամուլում տարածված լուրերը, թե Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի բնակարանի գազի վարձը հուլիս ամսին կազմել է 800 հազար դրամ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 8-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության կապերի բաժնի պետ Պետրոս Դեմիրճյանը: 

Նրա խոսքով` նախարարի բնակարանի գազի վարձը կազմել է 14 հազար 140 դրամ, որը վճարել է եւ առկա է անդորագիր: Նա նաեւ հավելեց, որ նախարարի բնակարանի գազի վարձը երբեք չի կազմել 800 հազար դրամ: «Դա նույնիսկ մի ամբողջ տարվա վարձը չէ»,- նշեց բաժնի պետը:

Հիշեցնենք, որ այսօր «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրել է, որ կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանի բնակարանի հուլիս ամսվա գազի ծախսը կազմել է 800 հազար դրամ, այսինքն` նախարարի մի քանի ամսվա  աշխատավարձի չափով:

«Թե ի՞նչն է  պատճառը, որ շոգ հուլիսին նախարարի ընտանիքն այդքան գազ է օգտագործել, դժվար է կռահել: Այնուամենայնիվ փաստն այն է, որ Մանուկ Վարդանյանի ընտանիքը մեկ ամսվա կտրվածքով 800 հազար դրամի գազ է սպառել», - գրել է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ