Թերթը գրում է, որ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանի բնակարանի հուլիս ամսվա գազի ծախսը կազմել է 800 հազար դրամ, այսինքն` նախարարի մի քանի ամսվա աշխատավարձի չափով: «Թե ի՞նչն է պատճառը, որ շոգ հուլիսին նախարարի ընտանիքն այդքան գազ է օգտագործել, դժվար է կռահել:
Այնուամենայնիվ փաստն այն է, որ Մանուկ Վարդանյանի ընտանիքը մեկ ամսվա կտրվածքով 800 հազար դրամի գազ է սպառել», - գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:




























