News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ջավախքի ազգային զբոսայգու զարգացման համար Գերմանիայի զարգացման բանկը  կտրամադրի 500 հազար եվրո, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:

Ըստ գործակալության, ծրագիրը կիրականացնի բնության պաշտպանության համաշխարհային ֆոնդը, ինչը խթան կհանդիսանա տեղական ապրանքի արտադրմանը, ինչպես նաեւ կաճի տեղի բնակչության եկամուտը:

Ինչպես հայտնել է պահպանվող տարածքների գործակալության ղեկավար Գիորգի Շոնեաձեն, Ջավախքի 12 գյուղերի սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու համար իրականացվում են նաեւ տարբեր սոցիալական ծրագրեր:

Հիշեցնենք, որ Ջավախքի ազգային զբոսայգին ստեղծվել է 2011 թվականի ապրիլին, պահպանվող տարածքների գործակալության նախաձեռնությամբ, որի տարածքը կազմում է 14 200 հա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ