News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելական հայտնի izrus.co.il  օնլայն ռեսուրսի փոխխմբագիր Ալեքսանդր Գոլդենշտեյնը կասկածում է թուրքերի հետ առճակատմանը Իսրայելի կողմից  հայերին պաշտպանելու մտադրության մասին տեղեկատվության արժանահավատությանը: Նման կարծիք Գոլդենշտեյնը հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին «Եդիոտ Ահրոնոտ» թերթը հաղորդել էր, որ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հանձնարարել է միջազգային ասպարեզում Թուրքիային հակազդելու միջացառումներ մշակել, դրանց շարքում` հայերին եւ քրդերին աջակցելն է թուրքերի հետ նրանց առճակատումներում:

Մեկնաբանելով հրապարակումները` Ալեքսանդր Գոլդենշտեյնը նշեց, որ քրդերի մասով հարցերը շատ չեն: Խնդիրն այն է, որ Իսրայելը նախկինում եւս աջակցել է քրդերին` սակայն Իրաքի, ոչ թե Թուրքիայի քրդերին, եւ, ընդհանուր առմամբ, քրդերն օգտվում են իսրայելական կողմի աջակցությունից:

Հայերի աջակցության մասով հարցերն ավելի շատ են. «Տարօրինակ է, որ հայերին աջակցելու մասին խոսում է Լիբերմանը,  ով Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների ճարտարապետն է,  եւ շատ լավ հասկանում է, որ ցանկացած խթան խաչ կքաշի այդ ուղղությամբ գրեթե 20-ամյա աշխատանքի վրա»,-նշել է Գոլդենշտեյնը: Հրապարակման արժանահավատության վերբարյալ, ըստ նրա, կասկած է հարուցում այն, որ դրա հեղինակը հայտնի չէ ԱԳՆ-ի կամ Լիբերմանի հետ մոտ շփումներով, ուստի անհասկանելի է, թե որտեղից  է այդպիսի տեղեկությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ