News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

«Հայաստանում արտագաղթի մակարդակը 20,3 տոկոս է։ Հայաստանից միգրանտների հիմնական մասը նախընտրում է Եվրոպան, արտագաղթյալների 78,2 տոկոսը բնակվում է այնտեղ»,-այս մասին այսօր ՄԱԿ-ի գրասենյակում «Հաղթահարելով խոչընդոտները.մարդկային շարժ եւ զարգացում» թեմայով տեղի ունեցած զեկույցի ժամանակ հայտարարեց Միգրացիոն գործակալության պետի տեղակալ Իրինա Դավթյանը։ Նրա խոսքով՝ հայ արտագաղթյալների 2/3-ը նախընտրում են Ռուսաստանը, 9 տոկոսը` ԱՊՀ-ն, 15 տոկոսը` Եվրոպան, եւ 10 տոկոսը` ԱՄՆ-ը:

«Հայ ընդհանուր արտագաղթյալների 1/4 մասը զարգացող երկրից տեղափոխվում է դեպի զարգացած երկիր»,-նշեց Իրինա Դավթյանը, հավելելով, որ Հայաստանից միգրացիայի պատճառը ոչ միայն ապագայի նկատմամբ վստահության պակասն է, այլեւ աշխատատեղերի բացակայությունը: Դա են ապացուցում վերջին 4-5 տարվա ընթացքում հարցման արդյունքները:

Նշենք, որ աշխարհի բնակչության ավելի քան յոթից մեկը գաղթական է եւ նրանց մեծամասնությունը՝ ավելի քան 700 միլիոն մարդ, ներքին միգրանտներ են, իսկ 200 միլիոնը՝ միջազգային միգրանտներ։ Միջազգային միգրանտների շուրջ կեսը տեղափոխվում են իրենց տարածաշրջանի երկրներ եւ նրանց մոտ 40 տոկոսը տեղափոխվում են հարեւան երկիր։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենաաղքատ երկրների միգրանտներն ամենաշատն են շահում, եւ զարգացած երկիր տեղափոխվելիս նկատվում է միջինը 185 անգամ եկամուտի աճ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ