News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Նոր Նորքի բաժնի ծառայողները սեպտեմբերի 9-ին, ժամը 16.30-ին, Ազատամարտիկների փողոցի մի բնակարանից բերման են ենթարկել 21-ամյա Անդրանիկ Ս.-ին: 

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե նա խոստովանել է, որ որպես անվտանգության ծառայության տեսուչ աշխատելով «Հայրենիք» տոնավաճառում` օգոստոսի 30-ին բացել է տոնավաճառի տարածքում գտնվող համակարգիչների սրահի դուռը եւ գողացել 700 հազար դրամ ընդհանուր արժողության համակարգիչների դետալներ:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ