News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանը կմասնակցի սեպտեմբերի 27-29-ին Ալեքսանդրիայի (Եգիպտոս) գրադարանում կայանալիք Մերձավոր Արեւելքի երկրների տպագրության ու հրատարակչության պատմությանը նվիրված չորրորդ միջազգային գիտաժողովին:

Միջազգային գիտաժողովին Հայաստանից կմասնակցեն Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի ինստիտուտ-թանգարանի` «Մատենադարանի» տնօրեն Հրաչյա Թամրազյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարապետ Վարդանյանը, Ազգային գրապալատի հայկական տառատեսակների մշակման եւ պահպանության բաժանմունքի ղեկավար Էդիկ Գաբուզյանը:

Ալեքսանդրիայի գրադարանի տնօրինության առաջարկով այդ օրերին կկայանա հայկական հնագույն գրքերի ցուցահանդես` նվիրված հայատառ առաջին տպագիր գրքի 500-ամյակին: Կներկայացվեն Մատենադարանի ու Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի ցուցադրությունները:

Հիշեցնենք, որ Երեւանը 2012թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ