News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը սեպտեմբերի 14-ին հանդիպել է Եվրամիության` Հարավային Կովկասի հարցերով նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ, հաղորդում են Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության եւ կապի բաժնից:

Խոսակցության ընթացքում նրանք մտքեր են փոխանակել` կապված կովկասյան խնդիրների հետ, այդ թվում Ժնեւյան քննարկումների մեջ ԵՄ-ին ներքաշելու հարցը: Շոշափվել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման, ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Լեֆորը ճանաչողական այցով եղել է Հայաստանում, Վրաստանում են Ադրբեջանում:

Ֆրանսիացի դիվանգետ Լեֆորը իր պաշտոնում նշանակվել է օգոստոսի 26-ին եւ անցել պարտականությունների կատարմանը սեպտեմբերի 1-ից: Նրա մանդատը նախատեսված է մինչեւ 2012 թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ