News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր` սեպտեմբերի 15-ին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եւ Երեւանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է գործարանի Հոկտեմբերյանի մասնաճյուղում` հետեւելով խաղողի մթերման մեկնարկին:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գյուղանտեսության նախարարը լրագրողներին հայտնել է, որ հանրապետության բոլոր մարզերի գործարաններում եւս մի քանի օրից կսկսվի խաղողի մթերման գործընթացը:

«Այս տարի ակնկալում ենք ունենալ 222-225 հազար տոննա խաղող, եւ մթերման ծավալները նախորդ տարվա համեմատությամբ կմնան նույնը»,-  նշել է Սերգո Կարապետյանը` հավելելով, որ խաղողը պետք  է մթերվի կիլոգրամի համար 130 դրամից սկսած:

«Նախարարությունը մարզպետարանների համապատասխան աշխատակիցների հետ միասին հետեւելու է մթերման ողջ գործընթացին: Մասնագետները լինելու են բոլոր մթերող կազմակերպություններում, որպեսզի ամեն ինչ կազմակերպվի պատշաճ կերպով: Վճարումները լինելու են ժամանակին: Այն կազմակերպությունները, որոնք չեն կարողանա միանգամից վճարել գյուղացուն, գումարները կվճարեն ըստ նախապես սահմանված ժամանակացույցի` պայմանագրերի հիման վրա»,- նշել է նախարարը` հավելելով, որ գյուղացու ողջ արտադրանքը կմթերվի ամբողջությամբ ու ժամանակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ