News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի բոլոր երեք նախագահները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, կարող էին նստել եւ միասին խմել։ Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին  հայտարարեց Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը։

Նրա խոսքով, բոլոր երեք նախագահներն էլ եղել են ՀՀՇ-ի կազմում, նույն պլատֆորմն են ունեցել, սակայն նրանց միջեւ ճեղքում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով:

«Եթե Տեր-Պետրոսյանը չհամաձայներ, որ Ղարաբաղը կարող է լինել Ադրբեջանի կազմում, եթե ասվեր, որ Ղարաբաղը կարող է անկախ լինել, նրանք հիմա կարող էին իրար հետ խմել»,- նկատեց Կոմանդոսը՝ ափսոսանք հայտնելով, որ Տեր-Պետրոսյանը ներկա չէր Լեռնային Ղարաբաղի անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարությանը։

Անդրադառնալով երկրի ներքաղաքական խնդրին՝ Կոանդոսը նշեց, որ իշխանությունն ու Հայ ազգային կոնգրեսը պետք է մերձենան եւ փորձեն ընդհանուր լեզու գտնել։ «Քաղաքական ուժերը պետք է պայքարեն, հանրահավաքներ անցկացնեն, սակայն չի կարելի թույլ տալ, որ մարտի 1-ը կրկնվի»։

Խնդրանքին՝ գնահատել Հայայաստանի երեք նախագահների ներդրումը՝ Արկադի Տեր-Թադեւոսյանը նկատեց, որ իրավունք չունի գնահատել նրանց։ «Կան պետության խորհրդանիշներ, եւ նախագահն այդ խորհրդանիշներից է։ Ես հավասարապես հարգում եմ երեք նախագահներին էլ։ Ես հիշաչար չեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ, ով Շուշիի ազատագրումից հետո սուր եւ անարդարացի կերպով ինձ պատժեց»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ