News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, այսօր` սեպտեմբերի 20-ին, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 144 եւ 236 հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցվել դերասանուհի Անժելա Սարգսյանի ինտիմ լուսանկարների տարածման փաստով: 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ստացվել էր փորձաքննության արդյունքները եւ նախապատրաստված նյութերը ոստիկանության 6-րդ վարչությունից փոխանցվել էին ՔԳՎ: Նշենք, որ սեպտեմբերի 17-ին ՀՀ մշակույթի նախարարության «մշակութային արժեքների փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետների տված եզրակացության համաձայն համացանցում հայտնված լուսանկարները պոռնկագրական բնույթի են:Ըստ մամուլի հրապարակումների` լուսանկարները համացանցում տարածել էր նրա նախկին ընկերը` ոմն Կարեն Արայանը:Անժելա Սարգսյանը նկարահանվում էր «Արմենիա» հեռուստաընկերության «Ուր է իմ տղամարդը» սերիալում: Լուսանկարները ինտերնետում հայտնվելուց հետո, նրա խաղընկերուհիները հրաժարվել են նկարահանվել Անժելայի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ