News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեւանում ընթացող զորահանդեսին մասնակցում են ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության զորքերը:

Առաջինը հրապարակով անցել են Հայաստանի ոստիկանության զորքերի ստորաբաժանումները`` ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ,  գեներալ - լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանի հրամանատարությամբ: Ստորաբաժանման մարտիկները պատերազմի տարիներին, բանակի հետ միասին մասնակցել են հանրապետության սահմանների պաշտպանությանը, 252 զինծառայողներ պարգեւատրվել են շքանշաններով ու մեդալներով, գերատեսչական պարգեւներով:

Շքերթը շարունակել են Հայաստանի ԱԱԾ սահմանապահ  զորքերի անձնակազմը` ԼՂՀ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանի հրամանատարությամբ: Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 337 զինծառայողներ  գերազանց ծառայության համար պարգեւատրվել են պետական եւ գերատեսչական պարգեւներով:

Այնուհետ հրապարակ է մտել խաղաղարարների ստորաբաժանումը: Այսօր խաղաղապահ բրիգադը լիովին փոխգործունակ է աշխարհի ամենաառաջատար պետությունների զինված ուժերի հետ: 926 խաղաղապահներ անցել են տարբեր առաքելություններով: Բրիգադի 161 զինառայողներ այսօր առաքելություն են իրականացնում Աֆղանստանում եւ Կոսովոյում ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող գործողություններում: Հայ խաղաղապահները  930 անգամ պարգեւատրվել են օտարերկրյա պետությունների մեդալներով եւ տարբեր խրախուսանքներով:

Հրապարակով անցել են նաեւ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ստորաբաժանումները` գնդապետ Յուրի Ղարիբյանի գլխավորությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ