News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Նյու-Յորքում` «Կոնկորդինա» գագաթաժողովում հանդես գալու ժամանակ, հայտարարել է, որ ինքը երջանիկ է, որ իրեն եւս մեկ անգամ հնարավորություն է տրվել հանդիպել Ջորջ Բուշի հետ: Նրա խոսքով, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշն ահաբեկիչներին պատասխանեց` ցուցաբերելով ամրություն եւ խիզախություն:

«Ես ուրախ եմ, որ եւս մեկ անգամ հանդիպում եմ նախագահ Ջորջ Բուշի` իմ լավ ընկերոջ հետ: Այժմ, տարիներ անց, մենք կարող ենք ավելի լավ տեսնել, որ նա արիությամբ եւ ամրությամբ պատասխանեց այն ահավոր ահաբեկչություններին, որոնց թիրախը Նյու Յորքն ու Վաշինգթոնն էին, նաեւ ազատությունը եւ ժողովրդավարությունը: Բարդ ժամանակաշրջանները պահանջում են խիզախ առաջնորդներ, եւ ես համոզված եմ, որ այստեղ բոլորն են ընդունում, որ նա հենց այդպիսի առաջնորդ է եղել»,-հայտարարել է Սահակաշվիլին, հաղորդում է «Գրուզիա online»-ը:

2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը կարճ անվանում են 9/11: Պաշտոնական վարկածով, այդ օրն առավոտյան 19 ահաբեկիչներ, որոնք կապ ունեն «Ալ Քաիդա» խմբավորման հետ,  բաժանվելով 4 խմբի գրավել էին 4 ուղեւորատար ինքնաթիռներ: Ամեն խումբ ունեցել է առնվազն մեկ հոգի, ով նախնական օդաչուական դպրոց է անցել:

Ահաբեկիչներն ինքնաթիռներից երկուսն ուղղել են դեպի Նյու Յորքի Համաշխարհային առեւտրի կենտրոնի երկու երկնաքերները, որի հետեւանքով երկու երկնաքերներն են փուլ են եկել: Երրորդ ինքնաթիռն ուղղություն է վերցրել դեպի Պենտագոնի շենք: Չորրորդ ինքնաթիռի ուղեւորներն ու անձնակազմը փորձել են խլել ինքնաթիռը ահաբեկիչներից, որի հետեւանքով այն վայր է ընկել Փենսիլվանիայի Շենքսվիլ քաղաքի մոտակայքում:

Բացի 19 ահաբեկիչներից, զոհվել է 2974 մարդ, եւս 24-ն անհետ կորել են: Պաշտոնական վարկածով, տեղի ունեցածի պատասխանատուն «Ալ քաիդա» ահաբեկչական խմբավորումն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ