News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, սեպտեմբերի 22-ին, հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը շարունակվել են քննարկումներն արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Զրույցի ընթացքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կրկին ընդգծել է, որ բանակցություններում հնարավոր է առաջընթաց արձանագրել այն պարագայում, եթե Ադրբեջանը հետ վերցնի այն տասը փոփոխությունները, որոնք նա առաջ է քաշել Կազանում:

Անդրադարձ է կատարվել նաեւ 2010թ. հոկտեմբերի 27-ի Աստրախանի գագաթաժողովին շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածության իրագործմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ