News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը մշտապես փորձում է առեւտրի առարկա դարձնել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարան վերադարձնելու փաստը։

«Այդպես էլ պետք է լիներ։ Թուրքիան իր համար մշտապես առեւտրի ասպարեզ է բացում՝ սպասելով, որ նրանից ինչ-որ բան պետք է խնդրեն, եւ նա իր հերթին պատասխան պայմաններ առաջադրելու իրավունք վերապահի իրեն»,- նկատեց պատգամավորը։

Նրա կարծիքով, այս դեպքում Թուրքիան փորձում է ղարաբաղյան հարցում իր համար առավելագույն օգուտ քաղել։ ԵԱՀԿ Մինսկի խմբին անդամակցելու Թուրքիայի փորձը Սաֆարյանը քիչ հավանական համարեց։ «Այնուհանդերձ, Թուրքիան օգտագործում է ղարաբաղյան գործընթացի վրա ազդեցության բոլոր հնարավորությունները»,- նկատեց Սաֆարյանը։

Նշենք, որ  Թուրքիայի նախարարների խորհուրդն այսօր խորհրդարան է վերադարձրել հայ-թուրքական արձանագրությունները, որոնք օգոստոսի վերջին ի թիվս այլ օրինագծերի անվավեր էին ճանաչվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ