News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի համոզմամբ, վաղուց ժամանակն է, որ Հայ ազգային կոնգրեսը խոսքից գործի անցնի։ Նման տեսակետ նա հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կազդեն ՀԱԿ-ի պահանջները իշխանության հետ երկխոսության ընթացքի վրա։

«Մի շատ լավ լուսանկար կա, երբ զինվորը, զենքն ուսին, միայնակ գնում է Արցախն ազատագրելու։ Կարծում եմ՝ այս տիպի գործողություն է պետք իրականացնել, այլ ոչ թե միայն խոսել։ Պետք է միայն  եւ միայն գործի անցնել, որովհետեւ խոսելու, երկխոսելու, սպասելու եւ հանդուրժելու ժամանակ չունենք։ Միայն մի ճանապարհ ունենք՝ մաքրել մեր երկիրն աղբից, որովհետեւ այն, ինչ մեր շրջակա միջավայրն աղտոտում է, ուղղակի անտանելի է դարձրել ապրելը մեր հայրենիքում։ Մաքրելը գործողություն է, այլ ոչ՝ խոսել, որ պետք է մաքրել»,- նկատեց պատգամավորը։

Հարցին՝ կլինի՞ արդյոք սեպտեմբերը խոսքից գործի անցնելու շրջան, Զարուհի Փոստանջյանն ասաց. «Եթե յուրաքանչյուրս մեր գիտակցության մեջ հասկանանք, որ պետք է կազմակերպել եւ այդ գործն իրականություն դարձնել, ապա կլինի, իսկ եթե յուրաքնաչյուրս պետք է խոսենք եւ ասենք, որ սա պետք է անենք, սա պետք է տեղի ունենա, հետեւաբար մեզ մոտ ոչինչ էլ չի ստացվի»,- նկատեց  «Ժառանգություն» կուսակցության պատգամավորը։

Նշենք, որ նախօրեին ՀԱԿ-ի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին բարձրաձայնել էր ընդդիմության պահանջները՝ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացում, Ընտրական օրենսգրքի արմատական բարեփոխումներ, 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների բացահայտում մոտակա երեք ամիսներին եւ մեղավորների պատժում։ Պահանջների շարքում նա նշել էր նաեւ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ազատ արձակման եւ յոթ ակտիվիստների նկատմամբ քրեական գործերի դադարեցման անհրաժեշտության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ