News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանում մեկնարկում է «Կրթությունը, գիտությունը եւ տնտեսությունը բուհերում. ինտեգրում միջազգային կրթական տարածքում» թեմայով միջազգային գիտական կոնֆերանսը, որին մասնակցելու համար Երեւան է ժամանել ՌԴ ԿԳՆ պատվիրակությունը: Նրանց այսօր` սեպտեմբերի 26-ին, ընդունել է Հայաստան ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մ. Մկրտչյանը կարեւորել է կոնֆերանսի կազմակերպումը Հայաստանում եւ նշել, որ այն կնպաստի միասնական կրթական բովանդակության ձեւավորմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական բարեփոխումների արդի ուղղությունները:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալը, ներկայացնելով մեր երկրում ընթացող կրթության կառավարման եւ բովանդակային բարեփոխումները, ընդգծել է. «ՀՀ օրենսդրությամբ հանրակրթական դպրոցի տնօրեն աշխատելու համար, անձը պետք է նախարարության կողմից տրված հավաստագիր ունենա: Զուգահեռաբար մեկնարկել է նաեւ ուսուցիչների վերապատրասման գործընթացը եւ առաջիկա 5 տարիներին բոլոր ուսուցիչները պետական ծրագրով պետք է վերապատրաստվեն: Այս բարեփոխումները նպատակ ունեն մեր երկրում կրթության որակը բարձրացնել նոր մակարդակի»:

Հյուրերն հետաքրական են համարել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու կարգը, եւ «Շախմատ» առարկայի ներմուծումը, նշելով, որ  նախկին խորհրդային երկրներից Հայաստանն այն բացառիկ պետություններից է, որտեղ կուտակված փորձն ուսանելի է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ