News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Նիցցա քաղաքում ներկա է գտնվել Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպվող ընդունելությանը, ինչպես նաեւ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված`  Ռուբեն Սևակի հուշակոթողի բացման արարողությանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 23-25-ին պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվել է Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի հրավերով։

«Հայ–ֆրանսիական հարաբերությունները մեզ համար յուրահատուկ տեղ ունեն։ Չկա մի հայ, ով հարգանքով չվերաբերի Ֆրանսիային ու ֆրանսիական ժողովրդին ևեւ երախտագիտությամբ չգնահատի փաստը, որ 2001թվականին Ֆրանսիան օրենքի ուժով ճանաչեց և դատապարտեց 1915-ի Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Երեւանի քաղաքապետը։

«Այսօր, երբ Հայաստանի Հանրապետությունը նշում է իր անկախության 20-ամյակը, պետք է արձանագրենք, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Այդ համատեքստում շատ կարեւոր է համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ այդ թվում նաև երկու երկրների քաղաքների միջեւ», - նշել է Կարեն Կարապետյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ