News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Բեռլինում խախտել է երթեւեկության կանոնները: Փողոցում, որտեղ թույլատրված է զարգացնել ժամում 80 կմ արագություն Աբրահամը Ferrari-ով սլացել է 230 կմ/ժ-ում: Նշվում է, որ ոստիկանները նախկինում այդ փողոցում նման արագության ականատես չեն եղել: Աբրահամը հայտարարել է, թե ուշանում է պարգեւատրության արարողությունից: Ոստիկաններն ուղեկցել են Աբրահամին մինչեւ միջոցառման վայրը: Աբրահամը կարող է երեք ամսով զրկվել վարորդական իրավունքից, նրան նաեւ սպառնում է 1360 եվրո տուգանք, հաղորդում է Lenta.ru-ն 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ