News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Հայաստանը թեկուզ գերտերություն չէ, սակայն կարող է շատ բան սովորեցնել Ամերիկային, երբ խոսքը կրթության մասին է»,-ասվում է  «The Philadelphia Inquirer» թերթում հրապարակված հոդվածում:

Թերթը նշում է, որ Հայաստանի դպորցնեում շախմատը դարձել է պարտադիր առարկա: Հոդվածի հեղինակն այդ քայլը գերազանց գամբիտ է համարում «մի երկրի համար,  որը գերտերության կոչման է հասնում շախմատի աշխարհում»:

Պարբերականը նշում է,  որ աշխարհահռչակ գորսմայստեր Գարի Կասպարովը Վրաստանում աշխատում է նման նախաձեռնության վրա եւ շարունակում է նախագիծը լոբբինգ անել ամերիկացի օրենսդիրների շրջանում:

Թերթին տված հարցազրույցում Կասպարովը հայտարարել է, որ շախմատը կարող է արմատապես փոխել  եւ բարելավել սովորողների առաջադիմությունն ամեն բնագավառում:

Սակայն ֆիզիկայի պրոֆեսոր, 1969-1972 թթ. ԱՄՆ շախմատի ֆեդերացիայի նախագահ Լերոյ Դուբեկը կարծում է, որ Կասպարովի երազանքը` ամերիկյան դպրոցական ծրագրում շախմատի դասավանդման վերաբերյալ, կբախվի տնտեսական դաժան իրողության հետ, քանի որ շատ դպրոցներում նույնիսկ փորձում են ձերբազատվել սպորտի եւ արվեստի ծրագրերից:

Ինքը` պրոֆեսորը, տասնամյակներ շարունակ զբաղվել է ամերիկյան դպրոցներում շախմատի պրոպագանդայով, սակայն ապարդյուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ