News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդտն այսօր` հոկտեմբերի 3-ին, այցելել է Ազատության հրապարակ, որտեղ շուրջօրյա հանրահավաքներ է անցկացնում Հայ ազգային կոնգրեսը: Նա հանդիպել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Նշենք, որ նախկինեւմ եւս Գերմանիայի դեսպանն այցելել է ՀԱԿ-ի հանրահավաքներին, ինչը տարբեր մեկնաբանությունների առիթ էր տվել քաղաքական շրջանակներում:

Հատկանշական է, որ օրերս Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած քննարկումների ժամանակ Հանս Յոհեն Շմիդտը հայտարարել էր, որ Հայաստանում ներկա բարդ իրավիճակը Լեւոն Տեր-Պետրոսյանից ստացած ժառանգություն է: Նրա խոսքով, այն գործընթացները, որոնք հանգեցրել են տնտեսության օլիգոպոլիզացման, ծնվել են հենց այն տարիների քաղաքականության արդյունքում:

«Ես հաճախ եմ Հայաստանի առաջին նախագահի հանրահավաքներում լսել, թե նա ինչպես ա է քննադատում բոլոր ընտրությունները եւ բոլոր իշխանություններին: Ես նրա խորհրդատուներից մեկին հարցրեցի, թե ինչ կասի այն ընտրությունների մասին, որոնց մասնակցել է Տեր-Պետրոսյանը, թե ինչ կասի 1994-97 թթ դեպքերի մասին, ինչին նա պատասխանեց, որ ես սխալ տեղեկություններ ունեմ: Այդուհանդերձ, պետք է այնքան անկեղծ լինել, որ ընդունել քննադատությունը»,- ասել էր դեսպանը:

Այդուհանդերձ, այսօր դեսպանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի զրույցը, ըստ ներկաների, ջերմ տպավորություն է թողել, թեեւ որոշ ականատեսներ էլ նշում են, որ ՀՀ առաջին նախագահը խիստ է խոսել դեսպանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ