News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Միշա Ալոյանը նվաճեց Ռուսաստանի հավաքականի միակ չեմպիոնական տիտղոսը Բաքվում ավարտվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում: 52 կգ քաշային կարգի եզրափակիչում Ալոյանը 4:2, 4:4, 5:6 (13:12) հաշվով առավելության հասավ ուելսցի Էնդրյու Սելբիի նկատմամբ եւ առաջին անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն: Ալոյանն ունի նաեւ Եվրոպայի չեմպիոնի, աշխարհի գավաթակրի, 2009-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրի տիտղոսները:

23-ամյա Միշա Ալոյանը ծնունդով Բամբակաշատից է: Ընտանիքը Հայաստանից Ռուսաստան է տեղափոխվել 1997-ին:

Նշենք, որ Բաքվում ավարտվող աշխարհի առաջնության եզրափակիչներում Ռուսաստանի հավաքականից ներկայացված էր միայն Ալոյանը: Լավագույն արդյունքն ունի Ուկրաինան, որի հինգ ներկայացուցիչներ դուրս են եկել եզրափակիչ: Եզրափակիչի երեք մասնակից ունի Կուբան, երկուական մասնակից` Անգլիան, Ղազախստանը եւ Ադրբեջանը: Եզրափակիչներում ներկայացված են նաեւ Չինաստանը, Հարավային Կորեան, Բրազիլիան, Ճապոնիան եւ Ուելսը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ