News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 8-ին, հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Հանդիպմանը ներկա են եղել Ազնավուրի իմպրեսարիո Լեւոն Սայանը, ֆրանսիացի արվեստի գործիչներ Ժերոմ Ռևոնը եւ Ստեֆան Գատոն:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեցին նախագայի մամուլի ծառայությունում, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների բարձր մակարդակի վերջին փոխայցելություններին, որոնք, նրանց համոզմամբ, հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության եւս մեկ վկայություն են եւ նոր խթան կդառնան երկու երկրների հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում նախագահը Լեւոն Սայանին է հանձնել նրան շնորհված ՀՀ պետական պարգեւը` Պատվո շքանշանը, որ պարոն Սայանն ստացել էր դեռեւս 2009 թվականին` հայ ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ երկարամյա ազգանպաստ գործունեության համար: Իսկ Ժերոմ Ռևոնին եւ Ստեֆան Գատոյին երկրի ղեկավարը հանձնել է Մովսես Խորենացու մեդալ, որով արվեստի այս գործիչները պարգեւատրվել էին ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ եւ հայ ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ