News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի արդարադատության նախարարությունը հաստատել է տեղեկությունները, որ Հայաստանում դատապարտված Իրանի 32 քաղաքացիներ իրենց պատիժը կրելու համար առաջիկայում կտեղափոխվեն Իրան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Վերջինիս խոսքով, դատապարտված իրանցիների 90 տոկոսը Հայաստանում իր պատիժը կրում էր թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար:

Ինչպես այսօր նշել էին իրանական լրատվամիջոցները Հայաստանում Իրանի դեսպանատան ջանքերով որոշում է կայացվել 32 դատապարտյալների իրենց հետագա պատիժը կրելու նպատակով կտեղափոխվեն Իրան: Նշվում էր, որ դա սովորական պրակտիկա է եւ միայն այս տարվա ընթացքում արդեն երկու անգամ տեղափոխվել են դատապարտյալներ: Մասնավորապես փետրվարին Հայաստանը Իրանին էր հանձնել 24, իսկ սեպտեմբերին 30 իրանցի դատապարտյալների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ