News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պաշտպանական պատ է կառուցում, հաղորդում է ANS PRESS գործակալությունը: Որպես նման քայլի պատճառաբանություն, նշվում է, որ «շփման գծից ոչ հեռու գտնվող ադրբեջանական գյուղերի բնակիչները տուժում են շփման գծում հաճախակի գրանցվող հրադադարի խախտման դեպքերի հետեւանքով»: ANS PRESS-ի թղթակցի հաղորդմամբ, պետական միջոցների հաշվին շփման գծի հարեւանությամբ, 3 մետր բարձրությամբ քարե պատ է կառուցվում եւ «դրա նպատակը հարեւան գյուղերի բնակիչներին հայ զինվորների արձակած գնդակներից պաշտպանելն է»:

Պատի կառուցման աշխատանքներն սկսվել են 7 ամիս առաջ, Աղդամի շրջանի Քարվանդ գյուղից, այն ձգվելու է Թարթառի շրջանի գյուղերի տարածքով: Քարե պատի ընդհանուր երկարությունը հասնելու է 2700 մետրի, նշում է ANS PRESS-ը:

Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության սկիզբը դրվել է 1988 թվականի փետրվարին, երբ առավելապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ստեփանակերտում հայտարարեց խորհրդային Ադրբեջանից դուրս գալու մասին։ ԼՂՀ լիարժեք ինքնիշխանությունն ամրագրվեց 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով։ Բնակչության 99,89 տոկոսը կողմ արտահայտվեց անկախությանը։

Ադրբեջանական իշխանությունները փորձեցին ուժով վերադարձնել տարածաշրջանը, սակայն պարտություն կրեցին։ Դրանից հետո Ադրբեջանի կողմից նախաձեռնված լայնամասշտաբ ռազմական գործողությունները բերեցին Լեռնային Ղարաբաղի հանդեպ վերահսկողության կորստի։ Ղարաբաղյան զորքերը պահպանեցին նաեւ մի շարք հարող շրջանների հանդեպ վերահսկողությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ