News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Հանդիպումը կայացել է Միջխորհրդարանական միության 125-րդ հոբելյանական Վեհաժողովի շրջանակներում:

Ինչպես հայտնում է իրանական պաշտոնական IRNA գործակալությունը, կողմերը ընդգծել են բոլոր ոլորտներում հայ-իրանական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

Ըստ աղբյուրի, կողմերն անդրադարձել են նաեւ Իրանի ատոմային ծրագրին եւ ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին:

Ինչպես ավելի վաղ է հաղորդվել, Հովիկ Աբրահամյանը Շվեյցարիա է մեկնել` մանսակցելու Միջխորհրդարանական միության 125-րդ հոբելյանական Վեհաժողովին, որը մեկնարկել է հոկտեմբերի 16-ին եւ կտեւի մինչեւ հոկտեմբերի 19-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ