News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

25-ամյա տեղամասի տեսուչ Սամվել Մեհրաբովի սպանության առնչությամբ քրեական գործը շարունակվում է:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանը, սպանության մեջ մեղադրվող Ջանփոլադ Վելի Օղլու Բուդաղովը թաքնվել է Օրենբուրգում, այնուհետեւ` Մոսկվայում, որտեղ ձերբակալվել եւ ուղարկվել է Սամարա: Ներկայուս 25-ամյա Սամվել Մեհրաբյանի սպանության փասռով քրեական գործը շարունակվում է:.

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը, Սամարայի «Վոդոպադ» («Ջրվեժ») սրճարանում: Սամվել Մեհրաբովն իր հարազատների ու ընկերների հետ նշելիս է եղել հոր 50-ամյակը: Հանկարծ հարեւան սեղանի մոտ ծեծկռտուք է սկսվել: 25-ամյա Սամվելը, թեեւ պարտականությունների կատարման մեջ չի եղել, որոշել է բաժանել կռվարար այցելուներին, բայց նրանք այնքան հարբած են եղել, որ չեն գիտակցել, թե ով ով է: Ծեծկռտուքի մասնակիցներից մեկը հանել է դանակն ու հարվածել ոստիկանին: Վիրավորին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ հաջորդը օրը նա մահացել է:

Հատկանշական է, որ սպանված ոստիկանն ազգությամբ հայ Սամվել Մեհրաբովն է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով: Պարզվել է, որ մարդասպանը Ադրբեջանի 40-ամյա քաղաքացի Ջանփոլադ Վելի Օղլու Բուդաղովն է, ով մարտական ուշուի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, Ադրբեջանի հավաքականի նախկին մարզիչ:

 Տեսանյութը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ