News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի քննչական կոմիտեն եւ գլխավոր դատախազությունը դիմել են Թուրքիայի իշխանություններին` խնդրելով հաստատել Դոմոդեդովոյի օդանավակայանի ահաբեկչության գործով հետախուզվող երկու անձանց մահը, հոկտեմբերի 27-ին հաղորդում է «Կոմերսանտը»:

Երկու կասկածյալները` Ռուստամ Ալտեմիրովն ու Զաուրբեկ Ամրիեւը ծնունդով Չեչնիայից էին: Նրանք սպանվել են 2011թ. սեպտեմբերի 16-ին Ստամբուլում: Հետաքննության տվյալներով, նրանք կարող էին կապ ունենալ օդանավակայանում ռումբը պայթեցրած մահապարտ-ահաբեկիչ Մագոմեդ Եվլոեւի հետ, հաղորդում է BBC-ն:

Ստամբուլյան լրատվամիջոցները հաղորդել են, թե տեղական ոստիկանության տվյալներով, չեչեններին ոչնչացրել են ռուսաստանյան հատուկ ծառայությունները:

Ալտեմիրովի եւ Ամրիեւի հետ սպանվել է նաեւ Դոկու Ումարովին շրջապատին պատկանած, նախկին դաշտային հրամանատար Բերգ Հաջ Մուսաեւը:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Դոմոդեդովոյի օդանավակայանի հունվարյան ահաբեկչության գործով դատարանը հեռակա կարգով որոշում էր ընդունել Հյուսիսային Կովկասի ավազակային ընդհատակի ղեկավար Դոկու Ումարովի կալանքի մասին:

Օդանավակայանի ժամանման սրահում իրականացրած ահաբեկչությունից զոհվել էր 36 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ