News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Պետությունը չպետք է  կիսի «Նաիրիտ» ՓԲԸ-ի վարկային պարտավորությունները: Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:Մեկնաբանելով «Նաիրիտի»` ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամից վարկավորման հայցը, վարչապետը նշեց, որ ներկայումս պետությունը ձեռնարկության կառավարման օպերատոր է փնտրում:

«Գերմանական ընկերություններից մեկը  ձեռնարկության զարգացման տեխնիկական մոդել է մշակում ու նաեւ խորհրդատվություն է տրամադրում օպերատորի ընտրության հարցում»,- հայտարարեց Տ. Սարգսյանը: Երբ «Նաիրիտը» կունենա ընկերության կառավարիչ, որը պատասխանատվություն կկրի նրա համար, հայտը բավարարման հավանականություն կստանա:«Մենք այդ հարցը քննարկել ենք միջազգային ֆինանսական կառույցների ` ՀԲ-ի, ԱՄՀ-ի հետ: Նրանք կիսում են մեր այն դիրքորոշումը, որ պետությունը չպետք է իր վրա ուղղակի ռիսկեր վերցնի ձեռնարկության պարտավորությունների վերաբերյալ»,-հայտարարեց Տ. Սարգսյանը:

Հիշեցնենք, որ «Նաիրիտի» վարկային հայտը 2010թ. կեսերից  ներկայացված է ԵվրԱզԷս-ի հակաճգնաժամային հիմնադրամի քննարկմանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆինանսավորման ծավալը կարող է կազմել 300  մլն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ