News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 8-ին Երեւանում կբացվի ճապոնական ֆիլմերի փառատոնը: Բացման արարողությունը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում, ժամը 19:30-ին:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Խիկարի» (ճապոներեն` «լույս»)  կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը,  նոյեմբերի 8-10-ը փառատոնը կանցկացվի Երեւանում, իսկ 11-12 –ը` Գյումրիի «Հոկտեմբեր» թատրոնում: Այստեղ էլ տեղի կունենա փառատոնի փակումը:

Հայկական հանդիսատեսին կներկայացվեն հինգ` «Այկի», «Գլխով հարված», «Առաջին սեր», «Ինչ է բերում ձյունը», «Կրակ»  ֆիլմերը: Փառատոնը կազմակերպել է «Խիկարի» կենտրոնը` Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ:

Փառատոնի բացման օրը Հայաստանի ազգային պատկերասրահում ճապոնական փորագրանկարների ցուցահանդես կկազմակերպվի, ճապոնական կողմն էլ, իր հերթին, սարքավորումներ կփոխանցի: «Թանգարանում պահպանվում են ճապոնական հրաշալի փորագրանկարներ, դրանք ցուցադրված չէին`համապատասխան շրջանակների բացակայության պատճառով: Մենք հնարավորություն ունեցանք դրանք պատվիրելու: Դա ֆանտաստիկ ցուցահանդես է, որին կներկայացվի 40 փորագրանկար»,-նշեց Կ. Փիլիպոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ