News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Դրսում հերթական գիշերն անցկացնելուց հետո ցրտահարվել ու մահացել է 57-ամյա տղամարդը: Գյումրիի Գազամատակարարման ծառայության գրասենյակի հարեւանությամբ, տնակային թաղամասերից մեկում, հարեւաները վաղ առավոտյան նկատել են, որ ինչ-որ մի տղամարդ պառկած է գետնին:

«Կինս կանչեց, բարձրացա պատշգամբ, տեսա ոչ թե պառկած այլ կիսապառկած-կիսակքած վիճակում մի տղամարդու: Նա գետնին էր՝ տնակի մոտ»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքացի Վաչիկ Կիրակոսյանը: Քաղաքացուն ոստիկաններն ու բժիշկները  տեղափոխել են դիահերձարան:

Ինչպես NEWS am-ի թղթակիցը տեղեկացավ Գյումրիի ոստիկանության բաժնից, քաղաքացին Գյումրիի բնակիչ  57-ամյա Ռաֆիկ Շավարշի Գեորգյանն է:

Նա բնակության մշտական հասցե չի ունեցել, նախնական տեղեկություններով՝ բաժանված է եղել կնոջից եւ սովորաբար դրսում է գիշերել: Քաղաքացին մահացել է ցրտահարվելու պատաճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ