News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին՝ երկու արկ արձակելով լրագրողների խմբի դեմ, իսկ հետո «հավանաբար» նրանց դեմ կրակ է բացել ծանր գնդացրից 1 րոպե 45 վայրկյան տեւած գրոհի ընթացքում, նշվել է միջադեպի մասին զեկույցում, որը հրապարակվել է հինգշաբթի։

 TNO նիդեռլանդական կիրառական գիտական հետազոտությունների կազմակերպության զեկույցում, որի հետ Reuters-ը պայմանագիր է կնքել հոկտեմբերի 13-ի հարձակման (որի հետեւանքով զոհվել է լրագրող Իսամ Աբդալան) ապացույցների ուսումնասիրության վերաբերյալ, նշվում է, որ տանկը 1,34 կիլոմետր հեռվից Իսրայելի տարածքից լրագրողների դեմ երկու 120 միլիմետրանոց արկ է արձակել։

Առաջին արկն սպանել է 37-ամյա Աբդալային եւ ծանր վիրավորել 28-ամյա լուսանկարիչ Քրիստինա Ասիին (AFP-ից)։

Reuters-ը դեկտեմբերի հետաքննության արդյունքում տեղեկացրել էր, որ TNO-ն պարզել է, որ լրագրողների վրա կրակել է իսրայելական տանկը։ Իր վերջնական հաշվետվությունում ինստիտուտը նշել է, որ Al Jazeera-ի տեսանյութը վկայում է այն մասին, որ թղթակիցները գնդակոծվել են Browning գնդացիրներից, որոնք տեղադրվում են Merkava իսրայելական տանկերի վրա։

Reuters-ը ընդգծել է, որ հաջողվել է պարզել, թե արդյոք իսրայելական տանկի անձնակազմն իմացել է այն մասին, որ կրակում է լրագրողներին, եւ արդյոք կրակել է նրանց վրա գնդացրից, եւ եթե կրակել է, ապա ինչու։

Reuters-ի ողջ մնացած երկու թղթակիցներից ոչ մեկը կամ AFP-ի որեւէ լրագրող, որոնք գտնվել են պատահարի վայրում, գնդացրի կրակ չեն հիշում։ Նրանք բոլորն ասել են, որ այդ պահին գտնվել են շոկի մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ