News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Այսօր Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ ամենամյա ապրանքաշրջանառությունը համեստ ցուցանիշներ ունի եւ կազմում է ընդամենը 200 մլն դոլար։ Այս մասին «Հնդկաստան-Հայաստան. բիզնեսի հորիզոնների միավորում» բիզնես-համաժողովի ժամանակ մարտի 14-ին ասել է Հայաստանում Հնդկաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

«Համաժողովի անցկացման գաղափարը ծագեց մոտ մեկ ամիս առաջ, երբ ինձ հրավիրեցին միջոցառման, որն ուղղված էր Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բիզնես-շփումների ուժեղացման ուղիների որոնմանը»,- նշել է դիվանագետը։

Նա հուսով է, որ փոխշահավետ համագործակցությունը կզարգանա։

Դեսպանը հիշեցրել է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ավելի վաղ ստորագրված համաձայնագրի մասին։

Նա նշել է համագործակցության կարեւորությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների, կրթության, տուրիզմի, ենթակառուցվածքի, լոգիստիկայի, դեղագործության, «կանաչ» տեխնոլոգիաների ոլորտներում։

Դիվանագետը տեղեկացրել է, որ հնդիկներն այսօր Հայաստանում թվաքանակով երկրորդ համայնքն են ռուսաստանցիներից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 30-ին, կազմել է…
ՀՀ տնտեսական ակտիվության աճն ապրիլին դանդաղել է. «Լույս» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված…
Կերկարացվի Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման ծրագրի ժամկետը
Կարգավորման նպատակն է` փորձնական ծրագրի շրջանակում ապահովել պետական աջակցությամբ տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման...
Ռաֆայել Գևորգյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով...
3-5 ամսով կհետաձգվեն Կոմիտասի շուկայի վերանորոգման աշխատանքները. Սեփականատեր ընկերություն
Հաշվի առնելով շուկայում առևտրով զբաղվող բազմաթիվ առևտրականների...
Ինչպես ստանալ օրինապահության հավաստագիր և ինչ արտոնություններից կարող է օգտվել այն ստացած տնտեսվարող սուբյեկտը
Բադասյանը հիշեցրեց, որ հարկային օրենսդրությամբ արդեն նմանատիպ համակարգ գործում է և օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող սուբյեկտներին տալիս…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ