News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քննարկվում է Հնդկաստան-Իրան-Հայաստան առեւտրային միջանցքի բացման հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, «Հնդկաստան-Հայաստան. բիզնեսի հորիզոնների միավորում» բիզնես-համաժողովի շրջանակում, մարտի 14-ին հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։

«Քննարկումները վարվում են մեր գործընկերների հետ եռակողմ ձեւաչափով։ Կան պիլոտային բեռներ, որոնք անցնում են այդ երթուղով։ Բայց որպեսզի ուղղությունը կայուն լինի, պետք է շատ բան անել»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ Հնդկաստանը Հայաստանը համարում է ռազմավարական գործընկեր տարածաշրջանում, ինչը դրսեւորվում է շատ ոլորտներում, այդ թվում քաղաքացիական եւ այլ ոլորտներում։

«Պատմականորեն Հայաստանը եւ Հնդկաստանը մոտ են միմյանց, կապված են միմյանց հետ։ Մենք տեսնում ենք, որ Հայաստան եկել եւ գալիս են Հնդկաստանից։ Բացի այդ, վերջին երկու տարում Հնդկաստանից շատ աշխատուժ է գալիս մեր երկիր եւ հիմնականում՝ շատ ոլորտներում բավական հաջող աշխատում են»,- ընդգծել է պաշտոնյան։

Տերյանը տեղեկացրել է, որ ներկա պահին քննարկվում են Հայաստանի կամ հայկական ընկերությունների՝ Չաբահար (Իրան- խմբ.) նավահանգստում մասնակցության տարբեր ձեւաչափերին, բայց մանրամասներ չեն նշվում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ