News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։

Նրա խոսքով՝ երկրաշարժի օջախը գտնվել է Տաջիկստանի տարածքում՝ ղրղզական Կարա-Թեյիթ գյուղից 16 կիլոմետր հարավ-արևելք և Բատկեն քաղաքից 124 կիլոմետր հեռավորության վրա։

«Ղրղզստանի բնակեցված վայրերում երկրաշարժի ուժգնությունը եղել է. Կարա-Թեյիթ և Քարամիկ գյուղերում՝ 4 միավոր, Շիբեե գյուղում՝ մոտ 4 բալ, Դարաութ-Կուրգան, Ժար-Բաշի, Կուլչու և Ժաշ-Թիլեք գյուղերում՝ 3 միավոր»,- պարզաբանել են ինստիտուտից։

Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ Ղրղզստանի տարածքում ցնցումների հետևանքով զոհեր կամ ավերածություններ չեն գրանցվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ