News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Այն, ինչ անում են Հայաստանի իշխանությունները, Թուրքիային դուր է գալիս, բայց Անկարան ու Բաքուն միշտ ավելին են ուզում, միշտ առավելագույնն են ուզում։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։

«Հայ-թուրքական գործընթացում առաջընթաց չկա. Թուրքիայի պահանջն անընդունելի է, մասնավորապես, խոսքը վերաբերում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։ Ավելին, Թուրքիայի համար այս հարցը կարևոր է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման տեսանկյունից։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթաց չկա՝ պայմանավորված Ադրբեջանի ապակառուցողական պահվածքով, որն արտահայտվում է հայ-թուրքական ուղու վրա, քանի որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը նախապայման է Անկարայի համար։ Իսկ Թուրքիան կարող է անվերջ որոշակի պայմաններ ներկայացնել»,- հավելեց Իսպիրյանը։

Նրա խոսքով, Արեւմուտքը ցանկանում է Հարավային Կովկասի տարածաշրջանում Թուրքիային Ռուսաստանի դեմ առավելություն տալ:

«Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների մակարդակն իջել է, ինչը պայմանավորված է Արևմուտքի հետ Անկարայի «շուկայական» հարաբերություններով, երբ վերջինս Թուրքիայից պահանջում էր Շվեդիային ՆԱՏՕ-ի անդամ դառնալու թույլտվություն տալ` F-16-ների և մեր տարածաշրջանի վրա վերահսկողություն այն բանից հետո, երբ կթուլանա Ռուսաստանի դերը»,- նշել է փորձագետը։

Նա ասաց, որ ռուս սահմանապահների մասին խոսակցությունների համատեքստում թուրքերը ոգեշնչված են նրանով, որ ցանկանում են Ռուսաստանին դուրս բերել Հայաստանից։

«Ռուսաստանն այնքան թույլ է, որ թույլ տվեց Թուրքիային և Ադրբեջանին կլանել Արցախը, նա թույլ է, որ կարողանա իսկապես պաշտպանել Հայաստանը Թուրքիայի հնարավոր հարձակումից։ Միևնույն ժամանակ, հակառուսական տրամադրությունները, որոնք գեներացվում են Հայաստանում, շատ լավ արդարացման հիմք են Ռուսաստանի համար»,- ասում է Իսպիրյանը։

Նա հիշեցրել է, որ Իրանը լուրջ ջանքեր է գործադրել՝ կանխելու Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները Հայաստանի դեմ։

«Բայց Իրանի համար հեշտ չի լինի կռվել ամբողջ աշխարհի դեմ, քանի որ Թուրքիային հարվածը կհրահրի ամբողջ ՆԱՏՕ-ի ագրեսիան Թեհրանի դեմ։ Իրանը հանուն Հայաստանի լուրջ քայլեր չի ձեռնարկի, այլ կփորձի հնարավորինս զսպել այդ միտումները»,- եզրափակեց թուրքագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խնդրում եմ՝ «հանձնում» բառով հարց մի ձեւակերպեք, մենք ոչինչ չենք հանձնում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ. Տիգրանյան
Իսկ ո՞վ ասաց, որ Բերքաբերի տարածքները չենք ստանալու...
ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցից հետո Ադրբեջանի նախագահը կարող է հրաժարվել պահանջների մի մասից. փորձագետ
Բլինքենը հավանաբար Ալիեւից պահանջել է չբարձրացնել նշաձողը...
Սահմանազատման հիմքում նաև իրավական փաստաթուղթ կա, ընդդիմությունը փորձում է կեղծ օրակարգեր առաջ քաշել. Տիգրանյան
Հայաստանը ստանալու է միջազգայնորեն ճանաչված պետական սահման...
Ողջունում եմ ՀՀ-Ադրբեջան սահմանազատումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սկսելու պայմանավորվածությունը. Բուրիչ
Ես ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի...
Միջնորդի առկայությունը բանակցություններում կարող է նվազեցնել Ադրբեջանի հարձակման ռիսկերը. փորձագետ
Լավ կլինի, որ բանակցություններին միջնորդ միանա...
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
Մեր հայրենիքին սպառնացող վտանգը չի սկսվում և առավել ևս չի ավարտվում միայն...
Ամենաշատ