News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վերջին տարիներին իր ընտրություններում Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա՝ ժողովրդավարության ամրապնդմամբ, օրենքի գերակայության զարգացմամբ, իր խիզախ որոշումներով, ինչպես Հռոմի ստատուտի վավերացումը՝ դառնալով Միջազգային քրեական դատարանի մասնակից պետություններից մեկը: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

«Հայաստանի կողմից իրական մերձեցում է նկատվում դեպի Եվրոպա: Ի վերջո, Հայաստանի իշխանությունները պետք է որոշեն՝ ուզո՞ւմ են, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ: Դա իրավական, պաշտոնական գործընթաց է, եւ նրանք այսօր չեն ձեւակերպել այդ խնդրանքը:

Հայաստանի մերձեցումը Եվրոպային լայն առումով գործընթաց է, որն արդեն սկսվել է: Ֆրանսիան մի նախաձեռնություն է սկսել նախագահ Մակրոնի կողմից՝ աշխատելու այն թեմաների շուրջ, որոնք հետաքրքրում են Եվրոպայի որպես մայրցամաք՝ ԵՄ երկրներից զատ բառիս լայն իմաստով: Խոսքը եվրոպական քաղաքական համայնքի մասին է, որի անդամ է Հայաստանը եւ մասնակցում է նրա ժողովներին: Ի դեպ, Պրահայում, եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում 2022-ի հոկտեմբերին Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու բանակցություններում առաջընթաց գրանցվեց: Հետեւաբար, Հայաստանն արդեն իսկ հանձնառություն է ստանձնել գնալու այդ ուղիով»,-ասաց նա:

Դեսպանը խոսեց նաեւ Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ մշակութային ու քաղաքակրթական նմանությունների մասին՝ նշելով. «Հայաստանն ունի բազմաթիվ պատմական եւ մշակութային կապեր Եվրոպայի հետ: Ես, որպես ֆրանսիացի, զարմացած եմ, որ միակ օտարերկրացի թագավորը, որ հանգչում է Ֆրանսիայի Սեն Դենիում գտնվող թագավորների նեկրոպոլիսում, հայ թագավորը: Խոսքը Կիլիկիայի թագավոր Լեւոն Լուսինյանի մասին է: Մենք ունենք ամուր կապեր Հայաստանի հետ: Սա առավել քան իրական է մեզ՝ ֆրանսիացիներիս համար, որոնք ունեն հերոսներ, օրինակ Միսաք Մանուշյանը, ով վերջերս  վերահուղարկավորվեց Պանթեոնում: Մեր լեզվի, մշակույթի խորհրդանիշներ, ինչպիսին է Շառլ Ազնավուրը: Նրանք հայեր են, հայկական ծագումով ֆրանսիացիներ: Այս մտերմությունը մեզ համար ակնհայտ է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Եվրամիության թեկնածուի կարգավիճակի շնորհումը չպետք է Վրաստանի համար շպրտված ոսկոր դառնա. նախագահ
Այս կարգավիճակին պետք է հաջորդի եվրոպական աջակցությունը...
Ամենաշատ