Մենք սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն քաղաքական գնահատական տա այն փաստին, որ Հայաստանի ինքնիշխան տարածքներն օկուպացված են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ապրիլի 4-ին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Բոլորին հասկանալի է, թե որտեղ են գտնվում Հայաստանի ինքնիշխան տարածքները։
Մեր դիրքորոշումը չի փոխվել։ Մենք սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն քաղաքական գնահատական տա այն փաստին, որ Հայաստանի ինքնիշխան տարածքներն օկուպացվել են, մասնավորապես՝ 2022թ, սեպտեմբերին»,- նշել է նա։