News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակի պատվին Երեւանի կամերային տանը նոյեմբերի 11-ին համերգ էր կազմակերպվել։ Վոզնյակը համերգին ժամանեց տիկնոջ՝ Ջանեթ Վոզնյակի, «Սինոփսիս» ընկերության փոխնախագահ Ռիչ Գոլդմանի, «Սինոփսիս Հայաստան» ընկերության տնօրեն, Հայաստանի հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսաելյանի ուղեկցությամբ։ Կամերային նվագախմբի երգացանկում էին Կոմիտասի եւ արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններ։ Նվագախմբի ելույթը եւ հատկապես հայկական ստեղծագործությունները տեր եւ տիկին Վոզնյակներին դուր եկան։

Նշենք, որ այս տարի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի սահմանած մրցանակի հաղթող է ճանաչվել Սթիվ Վոզնյակը, որին հանդիսավոր պայմաններում մրցանակը շնորհել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ