News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հյուսիսատլանտյան պայմանագրի ստորագրման պահից ՆԱՏՕ-ն անցել է ակտիվության անկման շրջան սառը պատերազմից հետո, իսկ 2014-ին, Ղրիմի անեքսիայով, «նոր ազդակ» է ստացել։ Ի՞նչ մարտահրավերներ են կանգնած ամենամեծ ռազմական դաշինքի առջեւ այսօր։

Ինչպես տեղեկացրել է Euronews-ը, Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը զինվորական նվագախմբի հնչյունների ներքո կտրել են տորթը։ Հոբելյանի առիթով Վաշինգտոնից անգամ բերել են Հյուսիսատլանտյան պայմանագրի բնօրինակը։ Ներկաները՝ դաշինքի անդամ պետությունների ԱԳՆ ղեկավարները, ծանոթացել են դրան։

Նրանք քննարկել են 100 մլրդ չափով ֆոնդի ստեղծման գաղափարը՝ Ուկրաինային հինգ տարվա ընթացքում օգնություն ցուցաբերելու համար։

1949թ. ապրիլի 4-ին սառը պատերազմի համատեքստում ստեղծված ՆԱՏՕ-ն այսօր ամենախոշոր ռազմական կազմակերպությունն է, որի մեջ մտնում են 32 երկրներ։ Նա պատասխանատու է ավելի քան մեկ միլիարդ մարդու անվտանգության համար։

Տյագո Անդրե Լոպես, Պորտուի համալսարանի միջազգային հարաբերությունների բակալավրիատի ծրագրի համակարգող. «ՆԱՏՕ պատմության մեջ կա երեք փուլ։ Առաջինը ստեղծումից մինչեւ սառը պատերազմի ավարտն է։ Դա մեծ ակտիվության շրջանն է։ Նա առաքելություն ուներ։ Փաստորեն, նա թշնամիներ ուներ՝ Վարշավյան պայմանագրի երկրները եւ ԽՍՀՄ-ը։ Սառը պատերազմի ավարտից հետո նա կորցրեց, պրագմատիկ տեսանկյունից, իր գոյության իմաստը։ Բայց, իհարկե, Ղրիմի իրադարձություններից հետո 2014թ. ՆԱՏՕ-ում հասկացան, որ եկել է Եվրոպայի անվտանգության հարցերով զբաղվելու ժամանակը»։

Վլադիմիր Պուտինը արդարացնում էր 2022թ. փետրվարին ռուսական զորքերի ներխուժումն Ուկրաինա հենց ՆԱՏՕ-ից բխող սպառնալիքով։

Մարի Մենդերաս, Sciences Po-ի պրոֆեսոր. «Այդ ամենը նրա սխալ պատմական նարատիվի մի մասն է։ Ոչ մի սպառնալիք գոյություն չունի ոչ եվրոպական երկրների, ոչ Միացյալ Նահանգների կամ Կանադայի կողմից։ Ակնհայտ է, որ Պուտինի ընտրությունը թելադրված է Ուկրաինայի դեմ պատերազմ վարելու ցանկությամբ»։

Ռուսական ներխուժումն Ուկրաինա ակտիվացրել է նաեւ դաշինքի ընդլայնման գործընթացը ի հաշիվ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի, որոնք հրաժարվեցին իրենց չեզոքության ավանդական քաղաքականությունից։

Բայց ամեն ինչ չէ, որ այդքան հարթ է աշխատում թվում է թե այդքան ամուր դաշինքի երկրների ներսում։ Բուռն վեճեր եւ երկյուղներ է առաջացրել ԱՄՆ նախագահի հավանական թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ հարձակման դեպքում իր երկիրը չի պաշտպանի դաշնակիցներին, եթե նրանք վճարումներ չանեն։

Բաց է մնում այն հարցը, թե կկարողանա արդյոք ԵՄ-ն փոխհատուցել ԱՄՆ ֆինանսավորման պոտենցիալ կրճատումը։ Դա շատ բանով կախված է Եվրախորհրդարանի գալիք ընտրություններից։

Տյագո Անդրե Լոպես. «Ուլտրաաջ կուսակցությունները, որպես կանոն, կենտրոնացած են ազգային խնդիրների վրա։ Նրանք այնքան էլ հակված չեն համերաշխություն դրսեւորել միջազգային մակարդակով։ Մյուս դժվարությունն այն է, որ եվրոպացիներն ընդհանուր առմամբ շատ առանձնահատուկ խնդիրների առջեւ են կանգնած՝ կապված գնաճի, բնակարանի, կյանքի արժեքի աճի հետ։ Եվ դա նույնպես կարող է խանգարել աշտպանության ծախսերի ավելացման գործընթացին»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Մեր կատարած աշխատանքն Ուկրաինային դնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհին...
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Մասնակիցները Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին կարծիքներ կփոխանակեն...
Կիևը և ՆԱՏՕ-ն փոխգործակցության ամենաբարձր մակարդակին են հասել. Զելենսկի
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան լինելու է ՆԱՏՕ-ում, քանի որ այլևս հնարավոր չէ պատկերացնել Եվրոպայի և եվրատլանտյան հանրության անվտանգությունն առանց Ուկրաինայի արդյունավետ մասնակցության...
Թուրքիան պաշտպանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռյուտեի թեկնածությունը
Թուրքիան ՆԱՏՕ-ի վերջին չորս երկրներից մեկն էր, որը դեռևս աջակցություն է հայտնել Ռյուտեին...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը չհայտարարված այցով Կիևում է
Այժմ նա Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիս է անցկացնում, որը հեռարձակվում է ՆԱՏՕ-ի կայքում...
Ամենաշատ